.jpg)
27/10/2018 13:43
Էրիկ Կանտոնա. Տանջվում եմ «ՄՅու»-ի խաղերը դիտելիս
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան հերթական անգամ քննադատության է ենթարկել «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին.
«Ինչ վերաբերվում է Ժոզե Մոուրինյոյին, ապա նա «Մանչեսթեր Յունայթեդում»՝ ինչպես սխալ տղամարդը ճիշտ կնոջ համար: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես է խաղում թիմը: «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդում» պարտվեց «Յուվենտուսին», որը ժամանակի 70 տոկսը վերահսկում էր գնդակի տեղաշարժը:
Հնարավո՞ր է այս ամենը համեմատել է Ֆերգյուսոնի ժամանակների հետ:
Ես տանջվում եմ, երբ դիտում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերը: Եվ ավելի շատ տանջվում եմ, երբ տեսնում եմ, թե ինչ հրաշալի է խաղում «Մանչեսթեր Սիթին»: Կարծում եմ՝ ՄՅՈւ-ի երիտասարդները պետք է տեսնեն այս օրինակը:
«Մանչեսթեր Յունայթեդին» հիանալի ֆուտբոլիստներ են պետք, ովքեր խաղադաշտում աչքի կընկնեն ոչ ստանդարտ գործողություններով: Կարծում եմ՝ այժմ ակումբը երիտասարդ ֆուտբոլիստների սերունդ է կորցնում», - Կանտոնայի խոսքը մեջբերել է BBC-ին: