Մարսելո. «Ռեալը» մեծագույն ակումբ է, իսկ Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստ
27/10/2018 11:18

Մարսելո. «Ռեալը» մեծագույն ակումբ է, իսկ Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստ

«Ռեալի» պաշտպան Մարսելոն պատմել է, թե ինչպես է տարել Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենտուս»: 
 
«Արձակուրդն ավարտվել է և մենք սկսել ենք նախապատրաստվել առանց Ռոնալդուի: Մենք ապշած էինք և չէինք սպասում, որ նա կլքի «Ռեալը»: 
 
«Ռեալը» մեծագույն ակումբ է, իսկ Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստ: Սակայն ակումբը միշտ էլ մեծ է, քան ֆուտբոլիստը: 
 
«Ռեալի» պատմությունը տպավորում է, իսկ Ռոնալդուն կարողացել է իր ներդրումն ունենալ այդ պատմության մեջ: Ամեն դեպքում, ակումբը կանգ չի առնում: 
 
Ֆուտբոլիստները գալիս են ու գնում, իսկ «Ռեալը» շարունակում է գոյություն ունենալ», - ասել է Մարսելոն:
Մարսելո. «Ռեալը» մեծագույն ակումբ է, իսկ Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստ