Դուք հիմա հետևողականորեն ավերում եք այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով. Վիգեն Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության մասին

27/10/2018 11:22

Դուք հիմա հետևողականորեն ավերում եք այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով. Վիգեն Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության մասին


Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքում գրառում է կատարել, որում անդրադառնում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանն ու դրա արդյունքներին։ Վիգեն Սարգսյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ։ 

«Ինչպես ասում են՝ ճտերն աշնանն են հաշվում: Իհարկե, վեց ամիսը, այն էլ «հետհեղափոխական» շրջանում, մի մեծ ժամկետ չէ: Դեռ կարելի է մատնացույց անել «հներին» և «նրանց դավադրությունները», դեռ կարելի է հասարակությունից զեղչեր խնդրել` հղում անելով «թիմի անփորձությանը», կարելի է նույնիսկ խմբովին և ավանսով «հանձնել յուրայիններին», ինչպես վարչապետ չընտրվելու համար արտաբերած իր ելույթում արեց Փաշինյանը՝ համենայն դեպս, առանց անուն նշելու, որպեսզի նրանցից որևէ մեկի հերթական անհեթեթ քայլի դեպքում պաշտպանվի սեփական, շատ սիրված «ես»-ը: Սակայն, երևի թե, բոլորին է ծանոթ այն զգացումը, երբ առաջին մի քանի րոպեից հետո ակնհայտ է դառնում, որ դիտվող ֆիլմն այլևս հետաքրքիր դառնալ չի կարող: Ցավոք, հենց այդպիսի՝ լավագույն դեպքում ձանձրալի և ավելի շուտ տհաճ ֆիլմի է նմանվում «նոր Հայաստանի» արտաքին քաղաքականությունը:

Այս տողերը գրում եմ Փաշինյանի ամերիկյան ֆիասկոյի ֆոնին, որ բյուրեղացավ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի Հայաստան այցի ընթացքում: Առաջին անգամ հայ-ամերիկյան պաշտոնական երկխոսության նպատակը ոչ թե փոխադարձ շահերի և մոտեցումների ճշգրտումն էր, այլ մեկ կողմի շահերի մասին մյուսին իրազեկելը: Տպավորություն ստեղծվեց, որ Բոլթոնը ոչ թե ԱՄՆ-ի նախագահի, այլ ՀՀ վարչապետի խորհրդականն է, ով եկել է հուշելու, թե ինչը պետք է անել և ինչը` ոչ:

Միայն հասկանալի չէր, թե ինչու վարչապետը ի պատասխան դրան չկրկնեց Մոսկվայում հնչեցրած` միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը:

Եվ այսպես, Բոլթոնի այցը հիմնական եզրահանգումներով.

- Հայաստանը պետք է ազատվի իր «պատմական կաղապարներից»: Թո՞ւրքիա: Կարծում եմ` այո:

- Վարչապետին առաջիկա ընտրություններում պետք է բարձր քվե, որպեսզի կարողանա Ղարաբաղի հարցում ոչ բարենպաստ հանգուցալուծումների գնալ: Բոլթոնը փաստորեն կրկնեց ոչ միայն Ադրբեջանի պնդումն առ այն, որ Հայաստանի շրջափակման մեջ մեղավոր է հենց ինքը՝ Հայաստանը, այլև ուղղակիորեն արդարացրեց Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակ պահելը և դրա հիմնավորումը՝ Ղարաբաղի հարցում Թուրքիայի կողմից Ադրբեջանին օգնելու քաղաքականությունը:

- Հայաստանն ԱՄՆ-ից նոր օգնություն և նույնիսկ ուղիղ ներդրումներ չպետք է սպասի: Լավագույն դեպքում` ԱՄՆ-ի հայազգի քաղաքացիների մասնավոր ներդրումներ կարող են լինել:

- Հայաստանը պետք է վերջապես ինքնուրույն և անկախ դառնա: Չեմ կարծում, թե Բոլթոնը նկատի ունի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Ակնհայտ է, որ ակնարկը վերաբերում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին: 

- ԱՄՆ-ն չի հերքում, որ զենք է վաճառել և կարող է շարունակել վաճառել Ադրբեջանին: Հայաստանը, ցանկության դեպքում, կարող է անցում կատարել ռուսական զենքից ամերիկյանի. թե որքա՞ն կնստի այդ ինքնիշխան որոշումը Հայաստանի պետական բյուջեի և հարկատուների վրա, բացարձակ կարևոր չէ ԱՄՆ-ի պետական շահերի տեսանկյունից: 

- Իրանի հարցում Հայաստանն այլընտրանք չունի, քան լիարժեքորեն ամերիկյան պատժամիջոցները կիրառելը: Իրանի հարևան և բարեկամ երկրի` Հայաստանի տարածքից հայտարարություն արվեց առ այն, որ Իրանի շուրջ օղակը սեղմվելու է: Հայաստանի շահերի հանդեպ շատ նրբանկատ և գործընկերային վերաբերմունք է, անշուշտ:

Դիվանագիտության մեջ չափազանց կարևոր է ոչ միայն ասածի բովանդակությունը, այլև տեղի և ժամանակի պարագան: Մինչ օրս Հայաստանի գործընկերները զգայուն են եղել Հայաստանի տարածքում և հայ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ Հայաստանի հարևաններին և բարեկամներին վերաբերող հայտարարություններ անելիս: Ո՞վ կամ ի՞նչն է արձակել նրանց ձեռքերը «նոր Հայաստանում»: Հուսամ՝ ոչ «սև հակահեղափոխականները», ոչ էլ «հպարտ ժողովուրդը»:

Չգիտեմ, թե էլ ինչ է խոսվել փակ դռների հետևում, բայց եթե սա բաց մասն է, ապա մնացյալը կարելի է վստահորեն կռահել: Եվ սարսափել: Նրանից, թե ինչպես վեց ամսվա ընթացքում հավասարակշռված արտաքին քաղաքականություն ունեցող պետությունից, որին հարգում, վստահում և որի դիրքորոշումները հաշվի էին առնում, վերածվեցինք մի երկրի, որտեղ և որի մասին խոսելիս արտասահմանյան դիվանագետներն ու պաշտոնյաները չեն էլ փորձում մի պահ կանգ առնել և մտածել Հայաստանի շահերի մասին:

Չեմ կարծում, որ Բոլթոնի այս ձևակերպումները որևէ կապ ունեն բանակցությունների ընթացքի հետ: Սովորաբար այդ հայտարարությունները պատրաստվում են մինչև հանդիպումը և անգամ մինչև այցի մեկնարկը: Հետևաբար, այս մոտեցումներն արտացոլում են Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանն ու դրանից բխող նոր արտաքին քաղաքականությանն ի պատասխան ԱՄՆ ձևավորած դիրքորոշումները:

Շուրջ 15 տարի ներգրավված լինելով Հայաստանի բարձրագույն ղեկավարության բոլոր միջազգային հանդիպումներում, չեմ հիշում գեթ մեկ դեպք, որ ամերիկացի գործընկերները հարցականի տակ դնեին Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցությունը: Փոխարենը հիշում եմ փոխնախագահ Բայդենի հատուկ հեռախոսազանգը` հայտնելու նախագահ Սարգսյանին, որ ԱՄՆ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի` Եվրասիական միությանը միանալու ինքնավար որոշմանը:

Ի՞նչն է հիմք տվել Բոլթոնին մտածելու, որ կարելի է Հայաստանում խոսել «զիջումներ բաց սահմանի դիմաց» բանաձևով: Հուսամ՝ ոչ տիկին Աննա Հակոբյանի խաղաղասեր ելույթները Արցախի` հերոսների արյունով գծված և հայ զինվորի կողմից պահվող սահմանին: Փամփուշտները չի կարելի զարդերի վերածել: Դա բացարձակ անընդունելի սիմվոլիզմ է: Փամփուշտն ու զենքը պետք են սահմանը, պետությունը, անկախությունն և անվտանգությունը պահպանելու համար: Նույնիսկ ամենաանվտանգ և խաղաղ երկրում: Հատկապես մեր տարածաշրջանում: Մեր անվտանգության մարտահրավերները ոչ սկսվում, ոչ էլ ավարտվում են Արցախով:

Ի դեպ, ամերիկյան և ռուսական զենքի համեմատության մասին: Այս ոլորտին անծանոթներին հիշեցնեմ, որ ռուսական զենքը, որն, ի դեպ, միջազգային փորձագետները չեն ստորադասում ամերիկյանին, Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ երկիր գոնե մինչ այսօր գնել է Ռուսաստանի ներքին գներով, հիմնականում` մատչելի վարկային ծրագրերով կամ ստացել աջակցության տեսքով, ունի դրա պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական բազա և մասնագետներ: Սպառազինության պլանավորման, պահպանման, վերանորոգման, համալրվածության ապահովման և կիրառման, անձնակազմի ուսուցման տեսակետից նախընտրելի է ձեռք բերել միատեսակ, նույն երկրում արտադրված զինտեխնիկա: Եվ ոչ պակաս հրատապ հարց` ո՞րը պետք է լինի Ռուսաստանի՝ Հայաստանին անվճար կամ մատչելի զենք տրամադրելու շարժառիթը, եթե այլ տեղից Հայաստանն այն ձեռք է բերում շուկայական գներով:

Կասկած չունեմ, որ Բոլթոնը շատ լավ գիտակցում է այս ամենը: Նրա ասածը ոչ թե Հայաստանին ամերիկյան զենք գնելու առաջարկ էր, ինչպես շտապեցին այն ներկայացնել որոշ վերլուծաբաններ, այլ Ադրբեջանին այդ զենքը վաճառելու արդարացում: Իսկ որ ամերիկյան զինտեխնիկայի օգտագործման մեծ փորձ, այդպիսի տեխնիկայի և պահեստամասերի հսկայական պաշարներ ունեցող Թուրքիան կօգնի Ադրբեջանին վերոհիշյալ բոլոր հարցերում, կարելի է չկասկածել: Ի դեպ, հետաքրքիր է, Ադրբեջանին Բոլթոնը կոչ անելո՞ւ է «վերջապես ինքնուրույնանալ»` ակնարկելով Թուրքիայի հետ ունեցած ռազմավարական դաշնակցությունը:

Իրանին սպառնացող պատժամիջոցներն առաջինը չեն ԱՄՆ-Իրան հարաբերությունների մեջ: Հայաստանը միշտ կարողացել է գտնել այն ոսկե միջինը, որը թույլ է տվել պահպանել միջազգային իրավունքի պահանջները, բայց միևնույն ժամանակ Իրանի հետ գերկարևոր համատեղ ծրագրեր իրականացնել: Ամերիկյան գործընկերները միշտ ըմբռնումով են մոտեցել մեր կենսական շահերին: Երբեք չեն սպառնացել մեզ «բարդ իրանական սահմանով»: Այցի հայտարարություններից մենք և, փաստորեն, ոչ միայն մենք իմացանք, որ առաջիկայում Հայաստանը կարող է ներքաշվել նաև հակաիրանական քաղաքականության մեջ, որը վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար: Սա կարևոր լրացում է օրեր առաջ վարչապետի արած հայտարարությանը` Սյունիքով անցնող նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրելու մասին: Ի դեպ, հայտարարության, որի ղարաբաղյան թեմայի շուրջ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից օգտագործվելու էֆեկտին ականատես կլինենք հաշված շաբաթների ընթացքում:

Ամերիկյան վարչակազմերը հաճախ ժլատ են եղել Հայոց ցեղասպանության պատշաճ գնահատման հարցում: Բայց միշտ կաշկանդվել են դրանից: Երբեմն կոչ են արել Հայաստանին շարունակել հարաբերությունները վերականգնելու ջանքերը, որոնց համար բազմիցս շատ բարձր են գնահատել Հայաստանի ղեկավարության քաղաքական կամքը: Բայց Թուրքիային սեփական պատմությանն առերեսվելու կոչի փոխարեն, ինչպես դա արեց Անկարայում նախագահ Օբաման, Հայաստանին կոչ անել «ազատվել պատմության կաղապարներից», կարծում եմ՝ խիստ նոր և անցանկալի մոտեցում է ամերիկյան քաղաքականության մեջ: Վստահ եմ, որ Ամերիկայի հայ համայնքը և լոբբիստական կառույցները կարձագանքեն դրան:

Ո՞րն էր խորհրդական Բոլթոնի Հայաստան այցի` մեր երկրի շահերից բխող հիմնական ուղերձը: Հարցրե՛ք վարչապետ Փաշինյանին: Ես չկարողացա նման բան նշմարել գոնե այցի հանրայնացված հատվածում:

Կարելի կլիներ մի քիչ ավելի մեղմ արձագանքել այս այցի խնդիրներին, եթե չլինեին միջազգային այլ կուրյոզներ, ինչպիսիք են ռուսական մամուլում Ռուսաստանի երկու խոշորագույն ընկերությունները` Գազպրոմն ու Ռուսական երկաթուղին կոռուպցիայի մեջ մերկապարանոց մեղադրելը, ամերիկյան և եվրոպական ներդրումային նախագծերի սառեցումն ու տապալումը, եվրոպական մի երկրից զգալի չափի գերշահավետ վարկի առաջարկի մերժումը (ի դեպ, ըստ որոշ վերլուծաբանների անանունության հիմքով հայտնած կարծիքի վերջին երկուսի արդյունքում ՀՀ պետական բյուջեին հասցված ուղղակի վնասն արդեն իսկ մի քանի անգամ գերազանցում է նույնիսկ օդում կախված և դեռևս բյուջե չմուտքագրված «աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումների» ողջ գումարին և այդ թիվը շարունակում է աճել), ԵՄ հետ կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսված գործողությունների լիակատար կաթվածահար վիճակը, Գերմանիայի կանցլերի հետ գերմանական ընկերության կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի քննարկումից խուսափելը, Սիրիա մասնագետներ ուղարկելու դժվար իրականանալի և խնդրահարույց պարտավորությունը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի «դե ֆակտո» կորստի կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող գլխավոր քարտուղարի գործունեության արդյունավետության արհեստական կտրուկ նվազեցման անխուսափելի հեռանկարը, ՀԱՊԿ նիստի տեղափոխումը Երևանից Մոսկվա: Եվ այս ցանկը կարելի է շարունակել: 

Իհարկե, կշեռքի մյուս նժարին կարելի է դնել դեռևս «հին Հայաստանի» օրոք նախաձեռնած և նախապաստրաստած Ֆրանկոֆոնիայի հաջողված գագաթաժողովը, բայց Հայաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից այն անվերապահորեն ստորադաս է Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԵՄ, Հայաստան-Իրան հարաբերություններում նշմարվող բազմաթիվ խնդիրներին:

Ի դեպ, պարո՛ն Փաշինյան, հանկարծ այս ամենի մեղքը չգցեք արտաքին քաղաքականության ոլորտի համար պատասխանատու արհեստավարժների վրա: Նրանք ոչ հեղափոխական են, ոչ էլ հակահեղափոխական, պարզապես շարունակում են իրենց ծառայությունը Հայրենիքին: Լուրջ հարցերում որոշումներ կայացնելիս ճիշտ է նրանց ականջալուր լինել, ոչ թե Ձեր գլխավորությամբ փողոցները փակուղի դարձրած, դժվար քանդելի բարիկադներ կառուցած ու կառուցող, հասարակությունը սևի ու սպիտակի բաժանող և կարիերային կտրուկ թռիչքից գլխապտույտ ապրող արկածախնդիրներին: Այս ոլորտում թույլ տված սխալները դժվար վերականգնվող են և կարող են ճակատագրական դառնալ:

Արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուն Դուք եք: Այս ուղղությամբ Դուք հիմա հետևողականորեն ավերում եք այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով: Եթե իրավիճակը հրատապ չշտկեք, գործընթացն ինքնուրույն և հմուտ չառաջնորդեք, արհեստավարժների հնարավորությունները շարունակելու են սեղմվել, ինչպես վերջին վեց ամիսների ընթացքում: Իհարկե, լավ է, որ Դուք փորձում եք հասու լինել ժողովրդին, բայց չէ՞ որ Ձեր նախարարները, դեսպանները, խորհրդականները ևս ժողովուրդ են: Մեկ-մեկ էլ նրանց ընդունեք և լսեք»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:59 Ակնհայտ էր՝ ստացել էին ուղիղ ցուցում, փորձում էին մեքենան պահպանվող հատուկ վայր տեղափոխել, չկարողացան․ Դանիելյան Այսօր, 14:57 44-օրյա պատերազմն ամենադաժան դասն էր. Աննա Վարդապետյան (Տեսանյութ) Այսօր, 14:33 «Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (Լուսանկարներ) Այսօր, 14:11 11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում երեխայի բռնության դեպքից (Տեսանյութ) Այսօր, 14:08 Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին․ մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածներ կան Այսօր, 13:57 ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան Այսօր, 13:39 Գնել Սանոսյանն Արմավիրի մարզում ծանոթացել է կատարվող աշխատանքին, զրուցել շինարարների հետ, լսել խնդիրները և տվել հանձնարարականներ Այսօր, 13:30 Ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում ԽՍՀՄ փլուզմանը և արդյո՞ք Մայիսի 9-ը մեզ համար կարևոր օր է. Հարցում Այսօր, 13:24 Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր Այսօր, 13:22 Ո՞ր դեպքում քաղաքացիները դուրս կգան փողոցային պայքարի՝ հանուն իշխանափոխության. GALLUP Այսօր, 13:20 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ, եթե նույնիսկ երաշխավորեն անվտանգությունը. Հարցում Այսօր, 13:15 Տավուշում ու հանրապետության տարբեր հատվածներում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր. ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 13:11 ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 13:00 Կարմիրբերետավորները նենց մի ուրախացել են, գրկում են իրար, աչքալուսանք են տալիս, իբր, երկիր են ազատագրել. ո՞նց եք ձեր երեխաների աչքերի մեջ նայելու (Տեսանյութ) Այսօր, 12:55 ԵՄ-ն Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի Այսօր, 12:34 Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Այսօր, 12:24 Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են փոխկապակցված լինեն ՀՀ-ի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ․ Թյուրքագետ Այսօր, 12:22 «Հանգիստ, հավաքեք ձեզ». ՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց (Տեսանյութ) Այսօր, 12:19 ՀՀ տարբեր բնակավայրերում 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ Այսօր, 12:13 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Այսօր, 12:02 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Այսօր, 11:57 Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ Այսօր, 11:54 Բագրատ Սրբազանը Կիրանց է մեկնում. Փաստինֆո Այսօր, 11:50 Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Այսօր, 11:42 Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան (Տեսանյութ) Այսօր, 11:36 Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Այսօր, 11:27 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները և անվտանգությունը. Հայտարարություն Այսօր, 11:21 Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակ Այսօր, 11:18 Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցը Այսօր, 11:13 Հայկական հարսանիքի ավանդույթներով «7 օր, 7 գիշեր» ֆիլմը կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին Այսօր, 11:07 Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան Այսօր, 11:04 Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել՝ Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու համար Այսօր, 11:02 «Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում Այսօր, 11:00 Կիրանց գյուղի մուտքը շարունակում է փակ մնալ Այսօր, 10:57 Ես երկրի ամենադաժան ոստիկաններից եմ եղել, բայց քրեական հանցագործի դեմ․ Թամամյան Այսօր, 10:49 Գեղամ Նազարյանն առաջարկում է, որ Տավուշի մարզկենտրոնը լինի Կիրանցում (Տեսանյութ) Այսօր, 10:47 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս Այսօր, 10:43 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել Այսօր, 10:38 Երևանում, Արարատում, Կոտայքում և Սյունիքում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:37 Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները․ news.am Այսօր, 10:34 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:32 Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ Այսօր, 10:30 Մեկ հոգին որոշել է, որ ինքը, եթե շրջապատվի ոստիկանական զորքերով, ունի իրավունք որոշելու բոլորի ճակատագիրը Այսօր, 10:28 Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄԻՊ Այսօր, 10:25 Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը Այսօր, 10:07 Ձեր երեխայի հաճախած դպրոցից քայլքով հեռացեք մոտ 150-160 մետր և պատկերացրեք «սահմանազատումից» հետո Կիրանցի նոր դպրոցի հեռավորությունը թշնամուց Այսօր, 09:54 «Հրապարակ»․ ՔՊ-ում որոշել են, որ գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու են ընդդիմության դատաստանի Այսօր, 09:51 «Հրապարակ»․ Կիրանցից դեպի Ոսկեպար, Բաղանիս տանող ճանապարհից արդեն երևում է Փաշինյանի բերած աղետը Այսօր, 09:49 «Հրապարակ»․ Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Այսօր, 09:46 «Ժողովուրդ»․ ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից Այսօր, 09:43 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 02/05/2024 23:01 Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերը 02/05/2024 22:50 Չեք պատկերացնի՝ այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Սուրենյան 02/05/2024 22:39 Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության․ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» (Տեսանյութ) 02/05/2024 22:26 Վաղը կներկայացնենք պայքարի հաջորդ քայլերը, մինչև վերջ գնալու ենք․ Գառնիկ Դանիելյան 02/05/2024 22:15 Լեո Նիկոլյանը 12 օր է՝ հացադուլի մեջ է, առողջական խնդիրներ ունի․ Հիվանդանոց չեն տեղափոխում, պարզաբանում չեն տալիս՝ ինչու են արգելել մուտք գործել Հայաստան 02/05/2024 21:48 Բորելը Աբդոլլահիանին հավաստիացրել է՝ ԵՄ-ն չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունները սրել 02/05/2024 21:29 Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայում է նեռին՝ ստին, մանիպուլյացիային, խաբեությանը․ Զոհրաբ Բեկ Գասպարենց (Տեսանյութ) 02/05/2024 21:13 Ինչպես է արտահայտվում փսիխոզը 02/05/2024 21:00 Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MAN» մակնիշի ուղևորատար ավտոբուսները․ Վիրավոր քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել 02/05/2024 20:48 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնումը․ Կգնանք դրան, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար 02/05/2024 20:33 Վահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ» 02/05/2024 20:15 «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց 02/05/2024 20:03 Աշխատում ենք արտակարգ ռեժիմով 02/05/2024 19:51 Նոր բնակավայր է անցել ռուսական կողմի վերահսկողության տակ 02/05/2024 19:37 Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում 02/05/2024 19:23 Միգրանտներին Ռուսաստանի Կուրսկի շրջանում կարգելվի տաքսի վարել 02/05/2024 19:10 Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ) 02/05/2024 18:55 «Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից 02/05/2024 18:44 Փաշինյանը հայտարարել է՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի, ռեստորաններն էլ պետք է վճարեն իրենց հարկի տակ հնչող երաժշտության հեղինակներին 02/05/2024 18:34 «Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասին 02/05/2024 18:23 Մեղրիում վթարից տուժած 12 զինծառայողներ դեռ հիվանդանոցում են 02/05/2024 18:11 Միրզոյանն Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի հետ հեռախոսով քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը 02/05/2024 18:04 Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ 02/05/2024 17:59 Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներին 02/05/2024 17:46 «Ուրալ»-ի ուժակուտակիչ մարտկոցները չեն փոխարինվել նորով․ ՔԿ-ն՝ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վթարի մասին 02/05/2024 17:33 «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ Կոչ՝ ոստիկաններին 02/05/2024 17:23 Ողջունում եմ իմ ժողովրդին, Աստված օրհնի ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին (Տեսանյութ) 02/05/2024 17:12 Կիրանցում ամեն մարդու հաշվով՝ 100-ից 200 ոստիկան կա․ դիմում են ապօրինությունների․ Գառնիկ Դանիելյանը՝ տիրող իրավիճակի մասին (Տեսանյութ) 02/05/2024 17:00 Կիրանցիների նկատմամբ ուժային գործողությունն ավարտելուց հետո՝ ոստիկաններն ուրախ ողջագուրվում են (Տեսանյութ) 02/05/2024 16:50 Կիրանցում անջատել են էլեկտրամատակարարումը 02/05/2024 16:45 «Չայնիի ոլորաններ»-ում  «Mercedes» է այրվել 02/05/2024 16:43 Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ 02/05/2024 16:40 Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան 02/05/2024 16:28 Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին 02/05/2024 16:15 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք 02/05/2024 16:08 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել 02/05/2024 15:58 ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին 02/05/2024 15:50 Ադրբեջանի կառավարությունը շարունակում է վտանգ ներկայացնել ԼՂ-ում և շրջակայքում գտնվող կրոնական վայրերի համար․ USCIRF 02/05/2024 15:39 Անահիտ Ավանեսյանի՝ պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Armtimes 02/05/2024 15:23 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են 02/05/2024 15:15 Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում` մահացել. Հրապարակ 02/05/2024 15:04 Կարմիր գլխարկները երևի ամոթից սևացել են, հիմա սև գլխարկով են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 02/05/2024 14:54 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրենների խորհրդին 02/05/2024 14:46 Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում 02/05/2024 14:37 Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ news.am 02/05/2024 14:33 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 02/05/2024 14:16 Հայաստանում տարածված մողեսների տեսակները անվտանգ են 02/05/2024 14:14 Ոստիկանությունը Կիրանցում «հատուկ գործողություններ» չի իրականացրել. ՆԳՆ 02/05/2024 14:11 «Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը