Լոպետեգին շնորհակալություն է հայտնել «Ռեալի» ղեկավարներին, ֆուտբոլիստներին և երկրպագուներին
30/10/2018 12:03

Լոպետեգին շնորհակալություն է հայտնել «Ռեալի» ղեկավարներին, ֆուտբոլիստներին և երկրպագուներին

Խուլեն Լոպետեգին, ով հեռացվել է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից, շնորհակալություն է հայտնել ակումբի ղեկավարներին, ֆուտբոլիստներին և երկրպագուներին.

«Ռեալի» տնօրենների խորհրդի կայացրած որոշումից հետո ես ցանկանում եմ շնորհակալության հայտնել ակումբին ինձ ընձեռնված հնարավորության համար:

Շնորհակալ եմ նաև ֆուտբոլիստներին իրենց ջանքերի և աշխատանքի համար, ինչպես նաև ակումբի յուրաքանչյուր աշխատակցի այս ընթացքում իրենց աշխատանքի համար:

Եվ, իհարկե, շնորհակալ եմ երկրպագուներին իրենց աջակցության համար: Մրցաշրջանի մնացած մասի համար նրանց ամենալավն եմ մաղթում»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում FourFourTwo-ն:

Լոպետեգին 2018 թվականի հունիսին էր դարձել «Ռեալի» գլխավոր մարզիչն այդ պաշտոնում փոխարինելով Զինեդին Զիդանին: Ավելի վաղ մասնագետն աշխատել է Իսպանիայի հավաքականում, «Պորտուում» և այլ թիմերում:

«Ռեալը» 10 տուրից հետո Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում` առաջատար «Բարսելոնային» զիջելով 7 միավորով:

Լոպետեգին շնորհակալություն է հայտնել «Ռեալի» ղեկավարներին, ֆուտբոլիստներին և երկրպագուներին