Մեսսին հավանություն է տվել Նեյմարի վերադարձին «Բարսելոն»
30/10/2018 11:40

Մեսսին հավանություն է տվել Նեյմարի վերադարձին «Բարսելոն»

«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին հավանություն է տվել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վերադարձին: Այս մասին տեղեկացնում է The Independent-ը: 
 
Ըստ աղբյուրի՝ արգենտինացին կարծում է, որ Մեսսի-Նեյմար-Սուարես հարձակվողական եռյակն ակումբի պատմության լավագույններից է: Բացի այդ, Մեսսին գտնում է, որ բրազիլացու վերադարձը կմեծացնի «Բարսելոնի» հնարավորությունները Չեմպիոնների լիգայում:
 
Հիշեցնենք, որ 26-ամյա Նեյմարը «Բարսելոնից» տեղափոխվել է ՊՍԺ 2017 թվականի ամռանը: Նրա գործող պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:
Մեսսին հավանություն է տվել Նեյմարի վերադարձին «Բարսելոն»