30/10/2018 19:10
Ջեֆ Բեզոսի կարողությունն ընդամենը երկու օրվա ընթացքում նվազել է միանգամից 19,2 մլրդ դոլարով
Amazon առևտրական ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունն ընդամենը երկու օրվա ընթացքում նվազել է միանգամից 19,2 մլրդ դոլարով, հայտնել է Bloomberg գործակալությունը՝ նշելով, որ դրանով իսկ այդչափ կարճ ժամանակամիջոցում ֆինանսական կորուստների նոր ռեկորդ է սահմանվել աշխարհի մուլտիմիլիարդատերերի շրջանում:
Նմանօրինակ նախորդ ռեկորդը գրանցվել էր հուլիսի 27-ին. Մարկ Ցուկերբերգը 16,5 մլրդ դոլար կորցրեց այն բանի հետևանքով, որ նրա Facebook ընկերության բաժնետոմսերի արժեքն ավելի քան 20 տոկոսով ընկավ աննպաստ հաշվետվության ֆոնին:
Բեզոսը նույնպես «աղքատացել է» նրա ընկերության բաժնետոմսերի արժեքի անկման պատճառով:
Հոկտեմբերի 26-ին Amazon-ի արժեթղթերն էժանացել են 7,8 տոկոսով, իսկ հոկտեմբերի 29-ին՝ ևս 6,3 տոկոսով: