30/10/2018 18:45
Ֆրանսիայում ձյան տեղումների հետևանքով 195 հազար տուն է հոսանքազրկվել
Ֆրանսիայում ձյան տեղումների հետևանքով հոսանքազրկվել է մոտ 195 հազար տուն: Այս մասին հայտնում է Enedis էլեկտրամատակարարման ընկերությունը:
Ձյան տեղումների հետևանքով ամենաշատը տուժել են Լուարայի կենտրոնական հովիտ, Կենտրոնական Լիմուզեն և Օվերն Ռոնա Ալպեր շրջանները:
«Ներկայումս 195 հազար տների էլեկտրականություն չի մատակարարվում»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ընկերության աշխատակիցները վերացնում են բնական աղետի հետևանքները: