Բուենոս Այրեսում բացել են Դիեգո Մարադոնայի արձանը
31/10/2018 17:21

Բուենոս Այրեսում բացել են Դիեգո Մարադոնայի արձանը

Արգենտինայի մայրաքաղաքում արձան են բացել Դիեգո Մարադոնայի պատվին, որի 58 տարին լրացել է հոկտեմբերի 30-ին, հայտնել է EFE գործակալությունը: 
 
4 մետր բարձրությամբ արձանը պատրաստել է տեղացի քանդակագործ Խորխե Մարտինեսը:
 
Բրոնզե հուշարձանը կանգնեցված է Բուենոս Այրեսի հյուսիս - արևմուտքում՝ «Արխենտինոս Խունիորս» ֆուտբոլային ակումբի մրցասպարեզի մոտ, ակումբ, որտեղ պրոֆեսիոնալ մակարդակով դեբյուտել է աշխարհի ապագա չեմպիոնը: Մարադոնայի երկրպագուները նաև  նկարել են ֆուտբոլիստի դիմանկարը մարզադաշտի պատերից մեկի վրա: «Մարադոնայի արձանը կանգնեցվել է ի նշան հարգանքի ֆուտբոլիստի վարպետությանը: Ամբողջ աշխարհից մարզասերները կժամանեն Բուենոս Այրես՝ տեսնելու այն:
 
Մարադոնան դարձել է Արգենտինայի հոմանիշը», - ասել է թանգարանի տնօրեն Սեսար Պերեսը՝ արձանի ստեղծման նախաձեռնողը:
Բուենոս Այրեսում բացել են Դիեգո Մարադոնայի արձանը