Լեոնարդո. Գատուզոյին աշխատանքից ազատելու վերաբերյալ լուրերն անհիմն են. «Միլանը» վստահում է նրան
31/10/2018 19:40

Լեոնարդո. Գատուզոյին աշխատանքից ազատելու վերաբերյալ լուրերն անհիմն են. «Միլանը» վստահում է նրան

«Միլանի» սպորտային տնօրեն Լեոնարդոն մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն ակումբի ղեկավարությունը դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին աշխատանքից հեռացնելու տարբերակը.
 
««Միլանի» նման ակումբի համար առաջնային նպատակ պետք է լինի Չեմպիոնների լիգա վերադառնալը: Կարծում ենք, որ բավարար հնարավորություններ ունենք այդ նպատակին հասնելու համար, սակայն ոչ մի դեպքում նպատակը չպետք է դառնա սևեռուն միտք:
 
Գատուզոյին աշխատանքից ազատելու վերաբերյալ լուրերն ակումբից դուրս են տարածվել: Դրանք հիմնավորված չեն, դրա համար էլ մենք առանձին հայտարարությամբ չենք հերքել այդ լուրերը: Ջենարոն գիտի, որ ակումբը լիովին վստահում է իրեն», - Լեոնարդոյի խոսքը մեջբերել է La Gazzetta dello Sport-ը:
Լեոնարդո. Գատուզոյին աշխատանքից ազատելու վերաբերյալ լուրերն անհիմն են. «Միլանը» վստահում է նրան