.jpg)
31/10/2018 16:22
«Տոտենհեմը» մարզադաշտ կառուցելու համար ստիպված է վարկ վերցնել
«Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբը մարզադաշտ կառուցելու համար ստիպված է վարկ վերցնել: 2017 թվականին ակումբը մեկ վարկ արդեն վերցրել էր՝ 400 միլիոն ֆունտի չափով, սակայն շինարարական աշխատանքների և նյութերի թանկացման արդյունքում պահանջվում է ևս 237 միլիոն ֆունտ:
Այսպիսով 62 հազար երկրպագու տեղավորող մարզադաշտ ունենալու համար ընդհանուր կներդրվի 637 միլիոն ֆունտ:
Կառուցման աշխատանքները կավարտվեն 2019 թվականին, սակայն հստակ օրը հայտնի չէ: