31/10/2018 17:48
Վլադիմիր Գասպարյանը չի լքել Հայաստանը. Փաստաբան
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի լքել Հայաստանի Հանրապետության տարածքը, այսօր արձագանքելով մամուլում հրապարակված տեղեկություններին՝ հայտարարել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտարարելու, որ վերջերս որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունները այն մասին, որ Վ.Գասպարյանը լքել է Հայրենիքը, սուտ են և զրպարտություն:
Ներկա դրությամբ Վ.Գասպարյանը բացակայում է Հայաստանից՝ ընտանիքի հետ միասին արտերկիր հանգստի մեկնելու պատճառով: Վ. Գասպարյանը վերադառնալու է Հայաստան մինչև շաբաթվա վերջ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբանը: