.jpg)
01/11/2018 11:14
Ռոնալդու. Իմ տարիքում ֆուտբոլիստներն ուղևորվում են Չինաստան կամ ԱՄԷ, այլ ոչ թե 100 միլիոնով մի թոփ-ակումբից՝ մյուսը
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ նա տարբերվում է մյուս ֆուտբոլիստներից: Ըստ պորտուգալացու՝ նրա տարիքում շատերն ուղևորվում են Չինաստան կամ ԱՄԷ, որպեսզի այնտեղ ավարտեն կարիերան:
33-ամյա Ռոնալդուն տեղափոխվել է Թուրին «Ռեալից»՝ 100 մլն եվրոյի դիմաց:
«Իմ տարիքում ոչ մի ֆուտբոլիստ մեծագույն ակումբից մյուս մեծագույն ակումբ չի տեղափոխվում, այն էլ 100 մլն եվրոյի դիմաց: Ես այլ մարզիկ եմ, այլ մարդ այլ ուղեղով: Հնարավոր է այդ պատճառով եմ մնացել բարձունքում մոտ 20 տարի: Իմ տարիքում, ասում եմ դա մեծ հարգանքով նրանց հանդեպ, որոնք այդպես են վարվել, ֆուտբոլիստներն ուղևորվում են Չինաստան, ԱՄԷ կամ Հնդկաստան և ավարտում են կարիերան չունենալով իրենց մակարդակը պահելու անհրաժեշտություն», - ասել է Ռոնալդուն: