ՊՍԺ ձմեռային տրանսֆերների համար 30 միլիոն եվրո է հատկացրել
01/11/2018 18:55

ՊՍԺ ձմեռային տրանսֆերների համար 30 միլիոն եվրո է հատկացրել

«Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությունը հաստատել է ձմեռային տրանսֆերային պատուհանի համար ակումբի բյուջեն:

France Football-ը հաղորդում է, որ փարիզյան ակումբի ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար հատկացնելու է ընդամենը 30 միլիոն եվրո: Տուխելի համար առաջնային է կիսապաշտպանության գծի ամրապնդումը: Տիագո Մոտայի՝ կարիերան ավարտելուց հետո ՊՍԺ-ին հարկավոր է հենակետային կիսապաշտպան:

Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրից հետո «Պարի Սեն Ժերմենը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականում գտնվում է «Լիլը»:

ՊՍԺ ձմեռային տրանսֆերների համար 30 միլիոն եվրո է հատկացրել