ՊՍԺ-ն հետաքրքրվում է Ֆաբինյոյի ծառայություններով
02/11/2018 15:55

ՊՍԺ-ն հետաքրքրվում է Ֆաբինյոյի ծառայություններով

ՊՍԺ-ն հետաքրքրվում է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոյի ծառայություններով:

Ինչպես հայտնում է Le Parisien՝  փարիզյան ակումբը պատրաստ է նրան վարձակալել ձմռանը:

Թոմաս Տուխելը մտադիր է ուժեղացնել կիսապաշտպանության կենտրոնը: Ձմռանը հնարավոր է խնդիրներ առաջանան խաղացողի տրանսֆերն ամբողջությամբ գնելու համար, այդ պատճառով փարիզյան ակումբը ցանկանում է վարձակալել բրազիլացուն:

Ֆրանսիայի նախորդ առաջնության հաղթողը հույս ունի օգտվել ֆուտբոլիստի ոչ կայուն վիճակից լիվերպուլյան ակումբում և նրան վերադարձնել Լիգա 1:
 

ՊՍԺ-ն հետաքրքրվում է Ֆաբինյոյի ծառայություններով