ՊՍԺ-ի կիսապաշտպանը ձերբակալվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար
02/11/2018 18:38

ՊՍԺ-ի կիսապաշտպանը ձերբակալվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար

Ֆրանսիայի ՊՍԺ-ի և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերրատին երեկ երեկոյան ձերբակալվել է՝ մեքենան ոչ սթափ վիճակում վարելու համար:
 
Ըստ L'Équipe հրատարակության, 25-ամյա ֆուտբոլիստը կարող է երկար ժամանակով զրկվել վարորդական իրավունքից:
 
Իտալացու արյան մեջ ալկոհոլի մակարդակը գրեթե երկու անգամ գերազանցել է թույլատրելիի սահմանը, ուստի նա որոշ ժամանակով ուղարկվել է սթափեցման բաժին: Ավելի ուշ ֆուտբոլիստը կանչվելու է ոստիկանություն:
ՊՍԺ-ի կիսապաշտպանը ձերբակալվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար