02/11/2018 15:13
Մերկելը բացատրել է, թե ինչու է որոշել այլևս չառաջադրվել կանցլերի պաշտոնում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացատրել է 5-րդ անգամ կանցլերի պաշտոնում իր թեկնածությունը չառաջադրելու որոշման պատճառները: Այդ մասին նա խոսել է Կիևում ուկրաինացի ուսանողների հետ հանդիպմանը, հայտնում է «Интерфакс-Украина»-ն:
Մերկելը հիշեցրել է, որ Գերմանիայի կանցլերի պաշտոնն է զբաղեցնում արդեն 13 տարի: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է թույլ տալ մյուս քաղաքական գործիչներին ևս նման պատասխանատվություն ստանձնել:
«Ես արել եմ այդ հայտարարությունը, որպեսզի հնարավորություն տամ մյուսներին, երիտասարդներին արտահայտել իրենց մտքերն ու նախապատրաստել կուսակցությունը հաջորդ ընտրություններին՝ այլ առաջնորդների գլխավորությամբ», - ասել է քաղաքական գործիչը:
Նա ընդգծել է, որ Գերմանիայի բնակիչները ցանկանում են տեսնել գործողություններ՝ ուղղված իրենց կենսապայմանների բարելավմանը, այլ ոչ թե վեճեր Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնե-սոցիալական միություն կուսակցությունների դաշինքում: