.jpg)
03/11/2018 14:00
ՖԻՖԱ-ի ղեկավար Ինֆանտինոն մեկնաբանել է ապօրինի գործողությունների մասին մեղադրանքները
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոն արձագանքել է ԶԼՄ-ներում հայտնված մեղադրանքներին, որոնց համաձայն նա՝ լինելով ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարը, օգնել է ՊՍԺ-ին և «մանչեսթեր Սիթիին» խուսափել լուրջ պատժամիջոցներից, որոնք ակումբներին սպառնում էին ֆինանսական ֆեյր-փլեյով:
«Միշտ դժվար է փոխել իրավիճակը, առաջ գնալ և միավորել մարդկանց՝ ինչ-որ բանի բարելավման համար: Եվ, քանի որ մենք վճռականորեն բարեփոխումներ ենք իրականացնում ՖԻՖԱ-ում՝ ինձ համար միշտ էլ պարզ է եղել, որ պետք է բախվեմ լուրջ դիմակայության: Մասնավորապես նրանցից՝ ովքեր անամոթաբար եկամուտ են ստանում կաքզմակերպությունից, որում նրանք եղել են Այնուամենայնիվ, ես հենց դրա համար էլ ընտրվել եմ այդ պաշտոնում», - նրա խոսքերը մեջբերում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Ըստ նրա՝ իր գլխավոր նպատակն է՝ բարելավել համաշխարհային ֆուտբոլը: