.jpg)
03/11/2018 14:18
Մեսսին մեղադրանք է առաջադրվել
Արգենտինացի դատախազ Պաբլո Թուրանոն «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիի դեմ ուղղված փողերի լվացման վերաբերյալ մեղադրանք է առաջադրել:
Դատախազը նշել է, որ ֆուտբոլիստի բարեգործական հիմնադրամն օգտագործվել է փողերի լվացման համար: Կազմակերպությունում ստացված հանգանակությունները փոխանցվել են օֆշորային գոտիներ: Մեղադրանքներն առաջադրվել են հիմնադրամի նախկին աշխատակցից ստացված վկայությունից հետո: