.jpg)
03/11/2018 10:48
Ռոնալդինյոյի անձնագիրը վերցրել են խոշոր պարտքի դիմաց
Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի անձնագիրը վերցրել ենխոշոր տուգանքը չվճարելու պատճառով: Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը:
Ըստ պարբերականի՝ դատարանը որոշում է կայացրել առգրավել «Բարսելոնի» նախկին ֆուտբոլիստի անձնագիր` 2 միլիոն եվրո գերազանցող տուգանք չվճարելու համար:
Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել որոշումը, քանի որ խախտվում է Ռոնալդինյոյի սահմանադրական իրավունքները:
Ռոնալդինյոն ու նրա եղբայր Ասսիսոն տուգանվել են 2015 թվականին՝ Պորտու-Ալեգրիում անօրինական ձկնորսության հարթակ և պահեստ կառուցելու համար: Այդ ժամանակ նրանք մեղավոր էին ճանաչվել շրջակա միջավայրին վնաս պատճառելու համար: