Պոգբա. Ռոնալդուն նույնքան հեշտությամբ է դարպաս գրավում, որքան հեշտությամբ ջուր խմում
07/11/2018 17:13

Պոգբա. Ռոնալդուն նույնքան հեշտությամբ է դարպաս գրավում, որքան հեշտությամբ ջուր խմում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Փոլ Պոգբան կարծում է, որ «Յուվենթուսը» ճիշտ է վարվել «Ռեալից» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին գնելով: Ֆրանսիացին թուրինցիների կազմում հանդես էր գալիս 2012-2016 թվականներին:
 
«Ակնհայտ է, նման ֆուտբոլիստի առկայությունը միշտ էլ օգտակար է ակումբի համար: Միշտ էլ հաճելի է խաղալ Ռոնալդուի, Մեսսիի, Նեյմարի և նմանօրինակ այլ ֆուտբոլիստների հետ մեկ թմում: Կարծում եմ՝ Ռոնալդուին «Յուվենթուսում» ամեն ինչ գոհացնում է: Ռոնալդուն նույնքան հեշտությամբ է դարպաս գրավում, որքան հեշտությամբ ջուր խմում», - ասել է Պոգբան:
Պոգբա. Ռոնալդուն նույնքան հեշտությամբ է դարպաս գրավում, որքան հեշտությամբ ջուր խմում