07/11/2018 18:23
Արմեն Գրիգորյանը Ղազախստանի Սենատի պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է հայ-ղազախական հարաբերությունները
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սենատի պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Դալիտա Նազարբայեվային, տեղեկացնում են ԱԱԽ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների զարգացուման անհրաժեշտությունը և անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը ։
Քարուղարը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակը և Հայաստանի ներքաղաքական դրությունը։