Ընտրությունների համար ԿԸՀ-ին կհատկացվի 2 մլրդ 707 միլիոն 144 հազար դրամ
08/11/2018 11:37

Ընտրությունների համար ԿԸՀ-ին կհատկացվի 2 մլրդ 707 միլիոն 144 հազար դրամ

Դեկտեմբերի 9-ին սպասվող  խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման համար 2018 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվելու է 2 միլիարդ 707 միլիոն 144 հազար 200 դրամ, նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։

Ըստ որոշման՝ արդարադատության նախարարությանը հատկացվելու է 10 միլիոն դրամ՝ Ընտրական օրենսգրքի 10 հազար օրինակ տպագրելու համար, ոստիկանությանը՝ 234 միլիոն 224 հազար 800 դրամ, կապի ծառայությունների ապահովման համար հատկացվելու է 224 միլիոն 200 հազար դրամ։

Հարցի առնչությամբ խոսեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ բացի նշված գումարից, ընտրությունների կազմակերպման և անցկացման համար ֆինանսական աջակցություն է տրամադրվելու նաև միջազգային հանրության՝ տարբեր դոնոր պետություններից:

«Որոնք մասնակցում են այս ծրագրին և հոգում են ծախսերի մի մասը, այդ թվում՝ տեսանկարահանող սարքերի տեղադրման հետ կապված, օգտվելով առիթից, շնորհակալություն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին», - ասաց Միրզոյանը։

Ընտրությունների համար ԿԸՀ-ին կհատկացվի 2 մլրդ 707 միլիոն 144 հազար դրամ