08/11/2018 12:35
Հակոբ Արշակյանը կառաջադրվի որպես ռեյտինգային թեկնածու
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն, ամենայն հավանականությամբ, կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում, ինչպես նաև կառաջադրվի մեծամասնական ընտրակարգով՝ որպես ռեյտինգային թեկնածու, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց նախարարի պաշտոնակատարը։
Անդրադառնալով նախարարությունների հնարավոր կուսակցականացմանը՝ Հակոբ Արշակյանը նշեց, որ իր ղեկավարած գերատեսչությունում ժողով է անցկացրել ու արգելել զբաղվել կուսակցական գործունեությամբ աշխատանքային ժամերին:
«Քարոզարշավին ես ինչ-որ կերպ կմասնակցեմ՝ աշխատանքային ժամերից դուրս և արձակուրդի շրջանում», - ասաց Հակոբ Արշակյանը։
Նշենք, որ նախարարի պաշտոնակատարը կառաջադրվի Երևանի Դավիթաշեն, Աջափնյակ և Արաբկիր համայնքներն ընդգրկող ընտրատարածքում։