Յուրի Վարդանյանին կհուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում
08/11/2018 18:25

Յուրի Վարդանյանին կհուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում

Աշխարհահռչակ ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Յուրի Վարդանյանին, որը մահացել էր նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում, կհուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում, փոխանցում են Aysor.am-ի աղբյուրները։
 
Վարդանյանի աճյունը ԱՄՆ-ից կտեղափոխեն Հայաստան նոյեմբերի 11-ի առավոտյան։ Մեր ունեցած նախնական տվյալների համաձայն՝ նոյեմբերի 12-ին Յուրի Վարդանյանի աճյունը կտեղափոխվի Գյումրի, որտեղ Սուրբ Նշան եկեղեցում կկայանա հռչակավոր ծանրամարտիկի հոգեհանգիստը։
 
Գյումրեցիները հնարավորություն կունենան հրաժեշտ տալ իրենց հայրենակցին հենց Գյումրիում։
 
Այնուհետև նոյեմբերի 13-ին, դարձյալ մեր նախնական տվյալներով, Վարդանյանի աճյունը կտեղափոխվի Երևան, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ մի քանի ժամ շարունակ քաղաքացիները կկարողանան վերջին հրաժեշտը տալ չեմպիոնին։ Քաղաքացիների հետ Վարդանյանին վերջին հրաժեշտի վայրի՝ Մարզահամերգային համալիրի ընտրությունը պատահական չէ. նա իր հաջող ելույթներից մեկն ունեցել է հենց այստեղ։
Յուրի Վարդանյանին կհուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում