10/11/2018 09:53
«Ժամանակ». Արմավիրի նախկին մարզպետը կառաջադրվի ռեյտինգային ցուցակով
«Ժամանակ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ Արմավիրի մարզը ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը:
Միրիջանյանը մարզպետ էր նշանակվել ԲՀԿ քվոտայով և աշխատանքից ազատվեց հոկտեմբերի 2-ի ԲՀԿ-ի հայտնի քվեարկությունից հետո: Գագիկ Միրիջանյանը 2017թ. խորհրդարանական ընտրություններին պատգամավորի թեկնածու էր առաջադրվել ՀՅԴ-ի կողմից և ստացել էր մոտ 500 ձայն: