10/11/2018 11:42
Թուրքական ռազմակայանում պայթյունի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
Թուրքիայում պայթյուն է որոտացել ռազմակայանում, որի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել: Այս մասին գրում է Habertürk-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ շարունակվում են ևս 7 մարդու որոնման աշխատանքները, որոնք անհետացել են պայթյունի հետևանքով:
Միջադեպը տեղի է ունեցել Հաքարի բնակավայրում:
Ըստ ալիքի, պայթյունի պատճառը «թերի զինամթերքն» է եղել: