10/11/2018 11:27
Կալիֆոռնիայում անտառային հրդեհները խլել են մարդկային կյանքեր
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային մասում անտառային հրդեհների հետևանքով 9 մարդ է մահացել, հայտնում է Associated Press- ը՝ հղում անելով իշխանությունների տվյալներին:
Նշվում է, որ մահացածների մարմինները հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անտառային հրդեհները գրեթե ամբողջությամբ ավերել են Կալիֆորնիայի Պարադայս քաղաքը:
Հրդեհների պատճառով էլ տարհանում է իրականացվում նաև Մալիբուում: