10/11/2018 12:20
Կանադայում հրաձիգն ատրճանակով վիրավորել է հինգ տարեկան երեխայի և տղամարդու
Կանադայի Մոնրեալի շրջակայքում հրաձիգը երկու մարդու է վիրավորել ատրճանակով. 50 տարեկան տղամարդու և 5-ամյա երեխայի, հայտնում է CBC-ն:
Նշվում է, որ 36-ամյա հրաձիգը թաքնվել է բնակելի տներից մեկում, ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր: Որոշ ժամանակ անց ոստիկանությունը կարողացել է նրան ձերբակալել:
Հեռուստաալիքի տվյալով, երեխան վիրահատության է ենթարկվում, տղամարդու կյանքը վտանգված չէ:
Հանցագործության շարժառիթները պարզ չեն: