11/11/2018 20:30
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միջև օպերատիվ կապը հաստատվել է Զինված ուժերի մակարդակով. Վիգեն Սարգսյան
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միջև օպերատիվ կապը հաստատվել է Զինված ուժերի մակարդակով, այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ նորընտիր փոխնախագահ, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։
«Շատ լավ է, որ կա օպերատիվ կապ Զինված ուժերի մակարդակով, դա վարչապետի ու նախագահի միջև կապ չէ, ինչպես բացատրեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը», - ասաց Վիգեն Սարգսյանը՝ շարունակելով.
«Կարծում եմ, որ դա կարևոր է։ Մենք ունեցել ենք նման կապ, պարբերաբար նաև հատուկ կապ, երբ եղել է քննարկելու հարց։ Դա տեխնիակապես բարդ չէ։ Իմ պաշտպանության նախարար լինելու ժամանակ, առնվազն երկու անգամ նման գործունեություն իրականացվել է։ Դա շատ բնականոն, նորմալ վիճակ է լարված հակամարտությունների շրջանում։ Նման կապ ունենալը կարող է օգտակար լինել իրավիճակի հնարավոր, չնախատեսված ու պատահական լարումից խուսափելու առումով»։