12/11/2018 14:05
Իսրայելը լրացուցիչ ուժեր է կենտրոնացրել Գազայի հատվածի հետ սահմաններին
Իսրայելի Պաշտպանության ուժերը Գազայի հատվածի հետ սահմանին լրացուցիչ ստորաբաժանումներ է տեղակայել՝ շրջանում գիշերային մարտերից հետո: Այս մասին գրում է բանակի մամուլի ծառայությունը Twitter-ի իր էջում:
«Իսրայելի Պաշտպանության ուժերն ավելացրել են իրենց ուժերը Հարավային շրջանում և անհրաժեշտության դեպքում պատրաստ են գործել մեծ հզորությամբ», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի սպա է զոհվել Գազայի հատվածում ռազմական գործողության ժամանակ: