Իրանը Հայաստանին մոտ 10 դոլարով ավելի թանկ գազ է առաջարկում, քան Ռուսաստանը. նախարարի պաշտոնակատար
13/11/2018 15:57

Իրանը Հայաստանին մոտ 10 դոլարով ավելի թանկ գազ է առաջարկում, քան Ռուսաստանը. նախարարի պաշտոնակատար

Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: 
 
Նա ընդգծեց, որ բանակցություններ եղել են նախորդ նախարարի պաշտոնավարման ժամանակ, և Իրանից ստացվող գազը շուրջ 10 դոլարով ավելի թանկ է եղել, քան ՌԴ-ինը։ 
 
«Մենք իրանական գազը դիտարկում ենք երկրորդ սնուցման համատեքստում: Այսօր ունենք երկկողմանի գազի մատակարարում, երբ վթար է լինում ռուսական գազատարի վրա, մենք իրանական կողմից համաձայն պայմանավորվածության՝ մեծացնում ենք ծավալները: Բայց այսօր գումարային գործարք չկա, քանի որ իրանական կողմից երբևիցե չենք ստացել տնտեսապես ավելի հիմնավոր ու էժան առաջարկ», - ընդգծեց նա:
 
Նախարարի պաշտոնակատարը նաև նկատեց, որ եթե այսօր գազի ավելի էժան գնի առաջարկ լինի, իրենք կքննարկեն այդ հարցը։  
 
Դիտարկմանն՝ արդյոք տեսնում է հնարավորություն սակագանի նվազեցման համար, Բաղրամյանն ասաց, որ հարցը քննելու համար ստեղծվել է հանձնաժողով և դրա շրջանակներում այդ հարցի պատասխանը կտրվի.
 
«Բնականաբար բանակցում ենք, որպեսզի նվազեցնենք», - հավելեց նա։