13/11/2018 19:14
Համաներմամբ այս պահի դրությամբ ազատ է արձակվել 465 դատապարտյալ
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ընդհանուր առմամբ ազատ է արձակվել 465 դատապարտյալ, տեղեկացնում են ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Մասնավորապես ՔԿՀ-ներից ազատ են արձակվել՝
1. «Նուբարաշեն» ՔԿՀ – 31 դատապարտյալ,
2. «Արթիկ» ՔԿՀ – 34 դատապարտյալ,
3. «Վանաձոր» ՔԿՀ – 13 դատապարտյալ,
4. «Վարդաշեն» ՔԿՀ – 54 դատապարտյալ,
5. «Գորիս» ՔԿՀ – 13 դատապարտյալ,
6. «Հրազդան» ՔԿՀ - 27 դատապարտյալ,
7. «Աբովյան» ՔԿՀ – 22 դատապարտյալ,
8. «Սևան» ՔԿՀ – 143 դատապարտյալ,
9. «Կոշ» ՔԿՀ – 53 դատապարտյալ,
10. «Արմավիր» ՔԿՀ – 56 դատապարտյալ,
11. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 19 դատապարտյալ։