.jpg)
14/11/2018 15:01
Դիեգո Մարադոնան ցանկանում է իսպանական ակումբ մարզել
Արգենտինացի Դիեգո Մարադոնան ցանկանում է իսպանական ակումբ մարզել։
«Իհարկե, ցանկանում եմ մարզել իսպանական ակումբ։ Սակայն ինձ երկարաժամկետ ծրագիր է հարկավոր։ Ես պետք է նաև շարունակեմ սովորել։ Մտածում եմ Մոուրինյոյի մոտ գնալ։ Ցանկանում եմ նրանից շատ բան սովորել։ Նա աշխարհի լավագույն մարզիչն է», — նրա խոսքերը մեջբերել է Marca-ն։