14/11/2018 09:28
«Ժողովուրդ». ՀՀԿ ցուցակով նախկին ավագանու անդամը «Մենք» դաշինքով պատգամավորի թեկածու է
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների կազմած «Մենք» դաշինքով պատգամավորի թեկածու է առաջադրվելու նաև ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը, ով նախկինում Երևանի ավագանու անդամ էր ընտրվել ՀՀԿ ցուցակով: Ընդ որում, նա նախկին իշխանությունների՝ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված է եղել այն դեպքում, երբ միաժամանակ հանդիսացել է ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության անդամ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կետիկյանը, անդրադառնալով այդ հանգամանքին, ասել է. «Ես որտեղ էլ լինեմ, ներկայացնում եմ երկրապահն ու երկրապահին հուզող հարցերը: Եղել եմ նաև Աժ պատգամավոր և 2 անգամ ավագանու անդամ և միշտ էլ երկրապահին եմ ներկայացրել: Այստեղ որևէ հակասություն չկա, որովհետև ԱԺ-ում ազատամարտիկներին հուզող հարցերով պետք է մշտապես զբաղվել»:
Կետիկյանը նաև հաստատել է, որ ինքը «Մենք» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկանածու է առաջադրվելու: