14/11/2018 11:18
Նորվեգիայի ՊՆ-ն հայտարարել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ «Ռուսաստանի գործողությունների» պատճառով GPS- ի խափանման մասին
Նորվեգիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում GPS համակարգերի աշխատանքը խափանվել է Արկտիկայում ռուսական ռազմական ենթադրյալ գործողությունների պատճառով:
Այս մասին տեղեկացնում է TodayOnline- ը՝ հղում անելով Նորվեգիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:
Ըստ նախարարության՝ խափանումները տեղի են ունեցել հոկտեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 7-ը, Կալա թերակղզու բևեռային շրջանում ռուսական զորքերի ենթադրյալ գործողությունների պատճառով: