.jpg)
15/11/2018 11:48
«Չելսին» Քեյհիլին ձմռանը վարձակալության կհանձնի
«Չելսիի» պաշտպան Հարի Քեյհիլը հունվարին կարող է ակումբը փոխել:
Լոնդոնցիները պատրաստ են 32-ամյա ֆուտբոլիստին վարձակալության հանձնել մինչև մրցաշրջանի ավարտը:
Քեյհիլի պայմանագիրը «Չելսիի» հետ հաշվարկված է մինչև 2019 թվականի հունիս, սակայն Մաուրիցիո Սարրիի օրոք նա սկսել է հազվադեպ մարզադաշտ դուրս գալ: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է մեկ հանդիպման: