15/11/2018 13:55
Տոմսկի շրջանում բացահայտվել է Սիրիայում ԻՊ-ի համար գումար հավաքող խմբավորում
ՌԴ ԱԴԾ աշխատակիցները Տոմսկի շրջանում ձերբակալել են մի խումբ անձանց, որոնք գումար էին հավաքում Սիրիայում «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման համար՝ Telegram-ի փակ չաթերի միջոցով, հայտնում են հատուկ ծառայությունից:
Նշվում է, որ ձերբակալվածները Telegram-ում տեղադրում էին հաշվեհամարներ՝ Սիրիայում պատերազմող ԻՊ-ի խմբավորման համար գումարների փոխանցման համար:
Այդ անձինք արդեն կալանավորված են: Նրանց ներկայացվել է մեղադրանք՝ ահաբեկչությանը ֆինանսավորելու հատկանիշով: