Ուեյն Ռունի. Հավատում եմ, որ Քեյնը կգերազանցի իմ ռեկորդը
16/11/2018 15:00

Ուեյն Ռունի. Հավատում եմ, որ Քեյնը կգերազանցի իմ ռեկորդը

Հարձակվող Ուեյն Ռունին Անգլիա-ԱՄՆ (3:0) հրաժեշտի հանդիպման ավարտին կարծիք է հայտնել, թե ով կարող է գերազանցել գոլերով իր ռեկորդն (53) Անգլիայի հավաքականում: 

Հանդիպումից առաջ Հարրի Քեյնը նրան հատուկ մրցանակ է շնորհել:

«Դա ինձ և իմ ընտանիքի համար անկրկնելի պահ էր: Ես այն երկար կպահեմ իմ հուշերում: խաղից առաջ ես խնդրել եմ Ահրրի Քեյնին ինձ մրցանակ հանձնել, դրա համար էլ հավատում եմ, որ նա իմ ռեկորդը կգերազանցի: Անհամբեր սպասում եմ պահը, թե երբ ես նրան մրցանակ կհանձնեմ», – ասել է Ռունին:
 

Ուեյն Ռունի. Հավատում եմ, որ Քեյնը կգերազանցի իմ ռեկորդը