Դեմբելեին կարող են դատի տալ
16/11/2018 19:30

Դեմբելեին կարող են դատի տալ

«Բարսելոնի» հարձակվող Ուսման Դեմբելեին կարող են դատի տալ, հայտնում է SovSport.ru-ն:

Դա սպառնում է անել Հերդ Վայզենբերգը, որը Դեմբելեին բնակարան էր վարձակալության  հանձնել, երբ նա հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում»:

Bild-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն իր հետևից մեծ քանակով աղբ է թողել՝ փչացած սնունդ, նաև  կորցրել է բանալին և չի վճարել 15 հազար եվրո:

Տան սեփականատերը ցանկանում է  խաղացողից  պահանջել 20 հազար եվրո, որոնցից 5-ը Դեմբելեն պետք է վճարի վնասի համար:

Դեմբելեին կարող են դատի տալ