16/11/2018 13:25
Զիմբաբվեում առնվազն 40 մարդ է մահացել ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Առնվազն 40 մարդ է մահացել Զիմբաբվեում ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, գրում է New Zimbabwe-ն:
Ըստ պարբերականի՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան՝ երկրի հարավում:
Հաղորդվում է, որ կան նաև տուժածներ: Ենթադրվում է, որ ուղևորներից մեկը վառելիք էր տեղափոխում, տեղի է ունեցել պայթյուն և ավտոբուսն այրվել է:
Ոստիկանությունը շուտով հայտարարությամբ հանդես կգա: