Էդեն Ազար. Ես  արժանի չեմ «Ոսկե գնդակին»
17/11/2018 11:11

Էդեն Ազար. Ես արժանի չեմ «Ոսկե գնդակին»

«Չելսիի» և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան անդամ Էդեն Ազարը գնահատել է «Ոսկե գնդակ-2018»-ին արժանանալու իր  հնարավորությունը:

«Նույնիսկ եթե տարին շատ լավն է, պետք չէ ընկնել էյֆորիայի մեջ: Ես  արժանի չեմ Ոսկե գնդակին: Կարծում եմ, որ կան խաղացողներ, որոնք ինձանից ավելի լավ են խաղում:

Մոդրի՞չ: Օգոստոսից սեպտեմբեր նա այնքան լավ խաղ չի ցույց տալիս: Եթե վերցնենք մրցաշրջանի մեկնարկը, ես կտայի Մբապե անունը», - ասել է Ազարը:
 

Էդեն Ազար. Ես արժանի չեմ «Ոսկե գնդակին»