«Միլանը» ցանկանում է ձեռք բերել Կասերեսին
19/11/2018 15:55

«Միլանը» ցանկանում է ձեռք բերել Կասերեսին

«Միլանը» հետաքրքրված է «Լացիոյի» պաշտպան Մարտին Կասերեսով:

Ջեննարո Գատտուզոյի թիմն անցյալ ամսվա ընթացքում կորցրել է երեք կենտրոնական պաշտպանի` վնասվածքների պատճառով. Ալեսիո Ռոմանյոլին, Մատեո Մուսակկոյին և Մատտիա Կալդարուին:

Ֆինանսական սահմանափակումների պատճառով «ռոսսոներիի» ղեկավարությունը նախատեսում է գտնել փորձառու և էժան ֆուտբոլիստի:

Այս տարվա հունվարին 31-ամյա Կասերեսը «Վերոնայից» տեղափոխվել էր «Լացիո»:

«Միլանը» ցանկանում է ձեռք բերել Կասերեսին