19/11/2018 15:45
Թալիբները Քաթարում հանդիպել են ԱՄՆ պատվիրակության հետ
«Թալիբան» շարժումը երկուշաբթի հաստատել է, որ անցյալ շաբաթ իր անդամները Քաթարում հանդիպել են ԱՄՆ ներկայացուցիչների հետ, հայտնել է EFE գործակալությունը:
« «Թալիբանի» «բարձրաստիճան պատվիրակությունը» նոյեմբերի 14-16-ը հանդիպել է ԱՄՆ-ի պատվիրակության հետ, նրանք քննարկել են «աֆղանական պատերազմի խաղաղ լուծումը»,- հայտարարել է շարժման ներցկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը:
Երկխոսությունը, նրա խոսքով, որևէ համաձայնության չի հանգեցրել: Կողմերը միայն կարծիքներ են փոխանակել:
Ավելի վաղ Associated Press-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Աֆղանստանի խնդրով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը և «Թալիբան» շարժման անդամները եռօրյա բանակցություններ են վարել Քաթարում: