.jpg)
20/11/2018 13:24
Հայաստանում հեղափոխությունից հետո 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել. Նիկոլ Փաշինյան
Մեր մեծագույն պարտավորությունն է, որ պետական միջոցները չթալանվեն, չգողացվեն, այլ ծախսվեն արդյունավետ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարաչպետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պայմաններ պետք է ստեղծենք, որպեսզի Հայաստանում բիզնես գործունեությունը զարգանա, հարկ վճարողների թիվը շատանա», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ հարկ վճարողների թվի մեծացմանն ուղղված իրենց քաղաքականությունն այն է, որ մարդիկ հնարավորություն ունենան տնտեսական գործունեություն ծավալել:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասաց, թե պաշտոնական տվյալներով, Հայաստանում հեղափոխությունից հետո 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել։
«Իհարկե, դրանք զրոյից չեն ստեղծվել: Դրանց մի մասը այն աշխատատեղերն են, որոնք գրանցված չեն եղել և հեղափոխությունից հետո մարդիկ որոշել են ստվերից դուրս գալ», - ասաց նա: