.jpg)
20/11/2018 13:41
Արտագնա աշխատողների հարկման մեխանիզմ գործող կառավարությունը չի քննարկում. վարչապետի պաշտոնակատար
Արտագնա աշխատողների հարկման մեխանիզմ գործող կառավարությունը չի քննարկում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արտագնա աշխատողներին հարկելու մասին հարցին։
«Քննարկվել է համընդհանուր հայտարագրման գաղափարը․ բազմաթիվ երկրների հետ ունենք կրկնակի հարկումը բացառող օրենքներ, հիմա բոլորի հետ ենք ուզում ունենալ, որ մի պարագայում կրկնակի չենք հարկի, բայց ուզում եմ ասել, որ այդ գաղափարը նույնիսկ թղթի վրա մի տող գրված չէ, առհասարակ, մեր կուսակցության սկզբունքը հետևյալն է՝ չկա գաղափար, որը ենթակա չէ քննարկման», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը ընդգծեց՝ չի կարող այնպես լինել, որ առաջնային հարկ վճարող 350 հազար վճարող հարկատուները հոգան երկրի անվտանգության, կրթության և պետական ողջ ապարատի ծախսերը։