Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կառավարության ամենամեծ ձախողման մասին
20/11/2018 12:49

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կառավարության ամենամեծ ձախողման մասին

Հայաստանում ակտիվ ներդրումային իրադարձություններ կան, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
 
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե որն է համարում իր ղեկավարած կառավարության տնտեսական ոլորտում ամենամեծ ձեռքբերումը։
«Տնտեսական ոլորտում  ամենամեծ հաջողությունը համարում եմ Հայաստանից մենաշնորհների վեացումը, երկրորդը համարում եմ կոռուպցիայի դեմ պայքարը», - ասաց նա։
 
Նիկոլ Փաշինյանն ասաց նաև, որ ամենամեծ ձեռքբերում է համարում նաև ստվերի դեմ պայքարը։
 
Վարչապետի պաշտոնակատարը առանձնացրեց նաև տնտեսական ոլորտում կառավարության ձախողումը։
 
«Ամենամեծ ձախողումը ու պրոբելմը համարում եմ այն, որ հանքարդյունաբերության շուրջ իրականացվող մեր քաղաքականությունը որոշակի նեգատիվ ֆոն է ստեղծում ներդրումային միջավայրի համար», - ասաց նա։
 
Նիկոլ Փաշինյանը, սակայն, ընդգծեց՝ համոզված է՝ այդ ֆոնը կվերականգնվի։
 
 
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կառավարության ամենամեծ ձախողման մասին