Ընտրություններից հետո ինչ-որ ժամկետում մենք 17 նախարար չենք ունենալու. Նիկոլ Փաշինյան
20/11/2018 14:01

Ընտրություններից հետո ինչ-որ ժամկետում մենք 17 նախարար չենք ունենալու. Նիկոլ Փաշինյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության կառուցվածքը փոխվելու է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
 
«Այսօր մենք ունենք 17 նախարար, խորհրդարանական ընտրություններից հետո ինչ-որ ժամկետում մենք 17 նախարար չենք ունենալու, մենք ունենալու ենք շատ ավելի փոքր թվով նախարարներ: Եթե ելնենք այն կանխավարկածից, որ նախարարությունների թիվը կարող է կրճատվել 5-ով, դրանք արդեն հսկայական կադրային փոփոխություններ են նաև կառավարությունում, այսինքն ոչ թե ավտոմատ կրճատվելու է նախարարությունների թիվը, այլ բովանդակային փոփոխություններ են լինելու», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
 
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ նախարարարների գործառույթային լիազորությունների մասով փոփոխություններ են լինելու, ընդլայնվելու է պատասխանատվության շրջանակը։
 
«Ես չգիտեմ այս իրավիճակն աննախադեպ է, թե ոչ, համենայն դեպս, տեսանելի անցյալի կտրվածքով աննախադեպ է, քան երբևէ, երբ քաղաքական գործիչը լիարժեք 100 տոկոսով կատարում է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները», - ասաց նա։
Ընտրություններից հետո ինչ-որ ժամկետում մենք 17 նախարար չենք ունենալու. Նիկոլ Փաշինյան