20/11/2018 17:59
Եռագույն փողկապը տնտեսությունը չի զարգացնում. Շարմազանովը՝ Փաշինյանին
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին տպավորել է Նիկոլ Փաշինյանի եռագույն փողկապը։
«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իր կառավարությունը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները: Ամիսներ առաջ էլ հայտարարում էր, թե կախարդական փայտիկ ունի և գալու է լուծելու բոլոր խնդիրները:
Եռագույն փողկապ կապելը տպավորիչ է, իհարկե: Բայց եռագույն փողկապը, ինչպես և կախարդական փայտիկը տնտեսությունը չի զարգացնում, աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է, գործազրկությունն աճում է, արտաքին գործընկերների հետ «որքան դուխով, այդքան արագ» փչացնում ենք հարաբերությունները», - Facebook-յան իր էջում գրել է Շարմազանովը։