Նավթի համաշխարհային գներն աճում են
22/11/2018 11:21

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 1,02 դոլարով՝ հասնելով մինչև 63,46 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX)  աճել է 1,2 դոլարով և կազմում է 54.63 դոլար մեկ բարելի դիմաց։
 

Նավթի համաշխարհային գներն աճում են