Առատ ձյան պատճառով փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը
22/11/2018 10:36

Առատ ձյան պատճառով փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը

Այսօր ժամը 10:00 դրությամբ ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատաճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար այժմ փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը, տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։ Անցակետի ռուսական կողմում կա բեռնատարների 3 կմ երկարությամբ հերթ։ 

«Խնդրում և հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով», նշում են դեսպանությունից։

 

Առատ ձյան պատճառով փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը